ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրին 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու հատուկ պատգամավորական հանձնաժողովի որոշմանը, որ հնարավորություն է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել։
Վրաստանի խորհրդարանում վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը՝ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Աժ նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, երդվեց։ Մինչև երդվելը, նա կարճ ելույթ ունեցավ. «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը այսօր երդմամբ ստանձնելը։
Աժ-ն քննարկել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովի նախագահի առաջադրած թեկնածուն փաստաբան Գրիգոր Բեքմեզյանն է։ Նա ներկայացրեց դատական համակարգի վերաբերյալ իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների հարցերին։
Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին՝ պայմանով, որ կքննարկվի ԱԺ հանձնաժողովում։
Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ՀԱՊԿ պետությունների համագործակցության համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վրաստանի խորհրդարանում այսօր մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է սկանդալով:
Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Պրահա):
ԱԺ-ն ընդունեց 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Բյուջեն առաջարկել էր ՀՀԿ-ն, մեծամասամբ իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կառավարությունը, որտեղ անցած տարի նաև անդամներ ունեին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...